Պորոշենկոն հանձնարարել է Նեպալ ինքնաթիռ ուղարկել՝ տարհանելու Ուկրանիայի քաղաքացիներին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ ԱԻՆ-ին և ՊՆ նախարարին հանձնարարել է տարհանել Ուկրաինայի քաղաքացիներին՝ Նեպալի աղետի գոտուց։
Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Հաղորդում է Gazeta.ru-ն։
«ԱԳ և ՊՆ նախարարներին հանձնարարվել է ինքնաթիռ ուղարկել Նեպալ՝ Նեպալի աղետի գոտուց տարհանելու ուկրաինացիներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Պորոշենկոն նաև ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ ովքեր զոհվել են Նեպալում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։
Ավելի վաղ հաղորդվել էր,որ ՌԴ ԱԻՆ-ը փրկարարներ է ուղարկել Նեպալ,ովքեր կմասնակցեն փրկարարական աշխատանքներին։