ԱՄՆ-ն 23 ավիահարված է հասցրել «ԻՊ»-ի դիրքերի ուղղությամբ՝ Սիրիայում և Իրաքում
Միջազգային կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ 23 ավիահարված է հասցրել «ԻՊ» դիրքերի ուղղությամբ՝ Սիրիայում և Իրաքում։Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ 7 ավիահարված հասցրել են Սիրիայում և 16-ը՝ Իրաքում՝ զինյալնների դիրքերի ուղղությամբ։
«Իսլամական պետություն»-ը՝ ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունը արգելվում է մի շարք երկրներում, այդ թվում Ռուսաստանում։ ՌԴ Գերագույն դատարանը «ԻՊ»-ը համարել է ահաբեկչական կազմակերպություն,որի գործունեությունը երկրում պաշտոնապես արգելված է։