Ղազախստանում նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 95,11%-ը. ԿԸՀ
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցել են ընտրողների 95,11%-ը։Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ին՝ հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Ֆոսը։
Տեղական ժամանակով ժամը 21։00-ին Ղազախստանում փակվել են բոլոր ընտրատեղամասերը։
Նախագահի ընտրություններին իրենց թեկնածությունն են դրել երեք թեկնածուներ՝ գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը,Կոմունիստական Ժողովրդական կուսակցության քարտուղար Տուրգուն Սիզդիկովը և Արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Աբելգազ Կուսաինովը։