Հայկական հարցին արդարացի լուծում կտրվի այն ժամանակ, երբ կկարողանանք կրկին հանդուրժել մեկս մյուսիս
Ներկա պահին շատերն են պահանջատիրական գոչերով հանդես գալիս։
Ի՞նչ ենք պահանջում, ո՞ւմից ենք պահանջում. թուրքի՞ց, քրդի՞ց, աշխարհի՞ց:
Այդ պահանջի մեջ ի՞նչ է մտնում;
_Ծովից ծով Հայաստա՞ն, որի տեղն ընդանրապես քարտեզի վրա չգիտենք,
_ Թաքնված Հայերի ինքնության վերադա՞րձ, որոնց, ուրիշ կրոնական պատկանելիության պատճառով չենք ընդունում որպես Հայ,
_Թէ՞ Արցախի անկախացում, որ ամեն կերպ փորձում ենք լարվածություն մցնել Արցախահայության և Հայաստանաբնակ Հայերի միջև:
Ախր ինչպես կարող ենք պահանջել մի բան՝ որից ընդանրապես տեղեկացված չենք։ Պահանջատիրության հասնելու համար պիտի ամբողջ ոգով նվիրվել այդ սուրբ գործին։ 100 տարվա ընթացքում խնդրեցինք «ընդունում» չնդունեցին։ Արհավիրքից 100 տարի անց մի փոքր կոշտացրեցինք դիրքորոշումներս ու արդեն խնդրանքներս փոխարինեցինք հատուցման պահանջով՝ էլի անօգուտ: Իսկ հետաքրքիր է 100 տարի հետո Ի՞նչ պահանջով ենք ներկայանալու..
Արդարության կհասնենք այն ժամանակ, երբ
_ Համշենում բնակվող, բռնի ուժով իսլամացած մեր հայրենակիցներին կկարողանանք ընդունել որպես մեր քույրեր ու եղբայրներ,
_ Երբ, Մուշում բնակվող, առանց իրենց կամքի քրդացած մեր հայրենակիցներին կնդունենք որպես Գևորգ Չավուշի զավակներ,
_ Երբ, Սասունում մեր արաբացած հայրենակիցներին կվերաբերվենք որպես Անդրանիկի հետնորդներ...
Հայկական հարցին արդարացի լուծում կտրվի այն ժամանակ, երբ կկարողանանք կրկին հանդուրժել մեկս մյուսիս՝ անկախ մեր ծննդյան վայրից, անկախ մեր կրոնական ու քաղաքական պատկանելիությունից։
Հերի՛ք պահանջենք զուտ պահանջելու համար: Ժամանակն է համախմբվելու ու ճիշտ գործելու։
Համլետ Հովսեփյան.ֆեյսբուք