Իսպանացի գրողի Հայոց ցեղասպանությանը նվիրված գիրքը կթարգմանվի հայերեն. (լուսանկարներ)
Իսպանացի գրողի Հայոց ցեղասպանությանը նվիրված գիրքը կթարգմանվի հայերեն:
Մարկ Մորտեն իսպանացի ժամանակակից գրող է, ով «Գրական տապան. ապրիլ» փառատոնի կողմից իրականացվող շնորհանդեսի շրջանակներում ժամանեց Երևան:
Մորտեն` բազմաթիվ ճանապարհորդական գրքերի հեղինակ, լրագրող, անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային իր, դեռևս առաջին, գեղարվեստական գրքում: Գիրքը կոչվում է «Արարատի զավակները» (Los hijos del Ararat (2008):
Գրքում պատմվում է մեկ հերոսի պատմություն, ով մանուկ հասակում է ականատես եղել ցեղասպանության ահաբեկչություններին: Հեղինակը խոսում է ցեղասպանությունից իր գլխավոր հերոսի, նրա հետագա կյանքի ու հիշողությունների միջոցով:
Մորտեյի կարծիքով գիրքը գրելուն մեծ օգնություն էր եղել այն, որ նա չեզոք է ու փորձում է ներկայացնել իրողությունն ու փաստերը ոչ թե հայկական կամ թուրքական տեսանկյունից (չնայած նա բավականին երկար տարիներ ապրել է Թուրքիայում), այլ համամարդկային:
Լուսանկարների հեղինակ` Դամիան Հովհաննիսյան: