ՌԴ ԱԻՆ-ը փրկարարներ կուղարկի Նեպալ
ՌԴ ԱԻՆ-ը ապրիլի 26-ին փրկարարական աշխատակիցներով ինքնաթիռներ կուղարկի Նեպալ:
«Առաջին երկու ինքնաթիռները կգնան այսօր, սակայն մեկնման ժամը դեռ պարզ չէ», - ասել է Ստեպանովը:
Նեպալ ուղարկվող փրկարարները երկրաշարժից տուժածներին էվակուացնելու լուրջ փորձ ունեն՝ այդ թվում լեռներում. Բացի այդ, գործակալությունը կուղարկի բժիշկների և հոգեբանների:
Նշենք նաև, որ Նեպալի երկրաշարժից ռուսներ չեն տուժել:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: