Նեպալում կրկին երկրաշարժ է եղել
Նեպալում կրկին երկրաշարժ է եղել, այս անգամ 6,7 մագնիտուդ ուժգնությամբ: Այս մասին հայտնել են սեյսմոլոգները։
Երկրաշարժի Էպիկենտրոնը մայրաքաղաքից 65 կմ հեռավորության վրա է գտնվում:
Նշենք, որ ապրիլի 25-ին, ժամը 1։56-ին Նեպալում ավերիչ երկրաշարժ է եղել՝ 7,9 մագնիտուդ ուժգնույթամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Ցնցումները զգացվել էին նաև Հնդկաստանում։ Այս պահի դրությամբ, զոհերի թիվը 2 հազարից ավելի է։
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: