Հարութ Սասունյանի դիտարկումները
- 1951 թ-ին ԱՄՆ Կառավարությունն ուղարկել է պաշտոնական փաթեթ, որտեղ նշվում է 20-րդ դարում տեղի ունեցած երկու ցեղասպանությունների մասին՝ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին, երկու դեպքում էլ օգտագործելով «ցեղասպանություն» բառը, այսինքն՝ արդեն 1951թ-ին ԱՄՆ կառավարության մակարդակով ճանաչում ունենք:
- 1975-ին էլ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը, ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներից մեկը մի բանաձև է ընդունել, որն ընդունվել է միաձայն՝ 431 կոնգրեսականների կողմից, որտեղ ասվում է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի օրն է, և ասում է միաձայն և այդ բոլոր փաստաթղթերը կան։ Այսինքն՝ 75-ին ԱՄՆ-ից ստանում ենք երկրորդ մի ճանաչում։
- 1981 թ. ապրիլի 22-ին ԱՄՆ նախագահ Ռեյգանը հռչակագիր է ընդունում, որը ոչ ելույթ է ու ոչ էլ ճառ, այլ Սպիտակ տան կողմից պաշտոնական հռչակագիր, որտեղ բառացի նշվում է հայկական ցեղասպանություն:
- 1984թ-ին էլ հաջողվում է մի անգամ ևս Կոնգրեսում բանաձև անցկացնել, որտեղ ասվում է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի օրն է:
- 3 անգամ էլ դաշնային դատարաններում եղել են որոշումներ Ցեղասպանության հարցով:
Ավելացնենք, որ ԱՄՆ 44 նահանգներ ճանաչել են հայոց ցեղասպանությունը:
Լևոն Մութաֆյան.ֆեյսբուք