ԱՄԷ-ն փրկարարական առաքելություն կուղարկի Նեպալ
ԱՄԷ-ն որոնողական-փրկարարական առաքելություն և մարդասիրական օգնություն կուղարկի Նեպալ: Այս մասին հայտնել են արաբական լրատվական գործակալությունները:
88 մարդուց բաղկացած խումբը կմասնակցի որոնողափրկարարարական աշխատանքներին: Միջազգային կազմակերպությունները քայլեր են ձեռնարկում որպեսզի մեղմեն ավերիչ երկրաշարժի հետևանքները:
Ինքնաթիռը Նեպալում կլինի ապրիլի 26-ին: Ավելի վաղ, Ավստրալիան 5 մլն դոլար էր տրամադրել Նեպալի երկրաշարժից տուժածներին:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: