Ղազախստանում մեկնարկել են նախագահական արտահերթ ընտրությունները
Ղազախստանում այսօր առավոտյան` ապրիլի 26-ին, մեկնարկել են նախագահական արտահերթ ընտրությունները: Ընտրություններին կմասնակցեն մոտ 10 մլն քաղաքացիներ:
Համաձայն երկրի սահմանադրության` նախագահը կընտրվի 5 տարով: Ընտրություններում կհաղթի 50 տոկոսից բարձր ձայներ հավաքած թեկնածուն:
Ըստ կանխատեսումների` առավելագույն շանսերն ունի ներկայիս նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: