Պյոտր Պորոշենկոն որոշում է կայացրել հետ կանչել Բելառուսում Ուկրաինայի դեսպանին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ որոշում է կայացրել հետ կանչել Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելին:
Պորոշենկոն ընդգծել է, որ Բելառուսը մեծ նշանակություն ունի «արտաքին պաշտպանության և անվտանգության քաղաքականություն վարելու գործում»:
Մարտի վերջին Ուկրաինայի ԱԳՆ-ն առաջարկել է փոխել Բելառուսում իրենց դեսպանին: Փոխարտգործնախարար Նատալյա Գալիբարենկոն այն ժամանակ հայտարարել էր, որ Կիևի ներկայացուցիչը Բելառուսում պետք է լինի հայրենասեր և պրոֆեսիոնալ:
Նախագահի խոսքով` այժմ փաստաթղթեր են համաձայնեցվում Կիևի և Մինսկի միջև՝ այդ պաշտոնում նոր թեկնածու նշանակելու համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն: