Նեպալի երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 1450 մարդ
Նեպալում շաբաթ օրը տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով նախնական տվյալների համաձայն` 1450 մարդ է մահացել:
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի մոտակայքում ապրիլի 25-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժը` 7.9 մագնիտուտ հզորությամբ, վերջին 80 տարում երկրում տեղի ունեցած ամենահզոր տարերային աղետն էր:
Նեպալի իշխանություններն օգնության խնդրանքով դիմել են միջազգային հանրությանը, որպեսզի կարողանան հաղթահարել երկրաշարժի հետևանքները: Այս մասին գրում է Lenta.ru-ն: