Պատմության մեջ այս օրը. ապրիլի 26
մ.թ.ա. 1457 թ. – Մեգգիդո քաղաքի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ հին եգիպտական զորքերը Թութմոս III փարավոնի հրամանատարությամբ, հաղթանակն տոնեցին Հյուսիսայի Սիրիայի, Պաղեստինի և Միտաննի երկրների միության դեմ:
121 թ. – ծնվել է Մարկոս Ավրելիոսը, Հին Հռոմեացի փիլիսոփա (մահ. 180 թ.):
1798 թ. – ծնվել է Էժեն Դելակրուան, ֆրանսիացի նշանավոր նկարիչ, եվրոպական կերպարվեստում ռոմանտիզմի ուղղության հիմնադիրներից մեկը:
1755 թ. – բացվեց Մոսկվայի պետական համալսարանը:
1858 թ. – ծնվել է Հենրի Մորգենթաուն, 1913-16 թթ. ԱՄՆ դեսպանը Թուրքիայում, դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
1903 թ. – հիմնադրվել է Ատլետիկո Մադրիդ ֆուտբոլային ակումբը:
1964 թ. – Տանգանիկան և Զանզիբարը հայտատարեցին միասնական պետություն` Տանզանիա ստեղծելու մասին:
1966 թ. – Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցավ երկրաշարժ:
1986 թ. – Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքի ատոմակայանում տեղի ունեցավ վթար` Չեռնոբիլի ատոմակայանի վթարը: