Մոսկվայի հարավ-արևելքում գողացել են 4,5 մլն ռուբլի արժողությամբ Lexus
Մոսկվայի հարավ-արևելքում գողացել են կնոջ պատկանող Lexus -ը, որն արժե 4,5 մլն ռուբլի ։Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ անհայտ անձը ավտոմեքենան գողացել է Սայկին փողոցից։
«Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները և պարզզվել է, որ անհայտ անձը ավտոմեքենան գողանալուց հետո դիմել է փախուստի»,-ասել է աղբյուրը։