Հայերը երեկ պատմություն կերտեցին
Երեկ Լոս Անջելեսում մեր մայր հողից տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու, տասնյակ հազարավոր հայեր պարզապես ապացուցեցին, որ տեսականորեն միահամուռ են, հզոր, մի բռունցք։ Նույնը պետք է անել նաև գործնականում։ Երեկ Փոքր Հայաստան թաղամասից կերտվեց ԱՄՆ պատմության մեջ երկրորդ ամենահզոր ցույցը։ Եվ դա կերտեցին հայերը։ Ես հպարտ եմ, որ այդ ամենի մի փոքր մասնիկն էլ ես էի։ Հայ ծնվելը ի վերուստ տրված օրհնանք է, հայ լինելը՝ հպարտություն։
Ալեքսեյ Մակասյան.ֆեյսբուք