Դատավճիռն իրականացրին հայորդիները
1918 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված զինադաթարից հետո, երիտթուրքերի պարագլուխները, իշխանությունը հանձնելով նոր կառավարությանը, փախան Թուրքիայից:
1919 թվականի հունվարին Կ, Պոլսում սկսվեց հայոց Մեծ եղեռնի կազմակերպիչների դատավարությունը, որը տևեց 6 ամիս: 1919 թվականի հուլիսի 6-ին հայտարարվեց դատավճիռը, որով մահվան էին դատապարտվում Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, դոկտոր Նազըմը:
Եվրոպոկան տերությունները «մոռացան» դատավճիռն ի կատար ածել:
Այն իրականացրին հայորդիները, որոնք դարձան արդարահատույցներ:
1921 թվականի մարտի 16-ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի զոհը դարձավ եղեռնի գլխավոր կազմակերպիչն ու մեղապարտը` Թալեաթը:
1921 թվականի հուլիսի 19-ին Պոլսում իր մահկանացուն կնքեց հայակեր Ջիվանշիրը` Ադրբեջանի հայության ջարդերի կազմակերպիչը: Վրիժառուն Միսաք Թորլաքյանն էր:
1921 թվականի դեկտեմբերի 6-ին Հռոմում Արշավիր Շիրակյանի արդար հատուցմանն արժանացավ Թուրքիայի վարչապետ Սայիդ Հալիմը:
1922 թվականի ապրիլի 17-ին Բեռլինում Արամ Երկանյանի ու Արշավիր Շիրակյանի կողմից իրենց արդար պատիժն ստացան Բեհաէդդին Շաքրին ու Ջեմալ Ազմին:
1922 թվականի հուլիսի 21-ին Թիֆլիսում Ստեփան Ծաղիկյանի, Պետրոս Սեր-Պողոսյանի, Արտաշես Գևորգյանի կողմից իր պատիժն ստացավ նախարար Ջեմալը:
1922 թվականի օգոստոսի 4-ին Աֆղանստան փախչելիս սահմանի վրա սպա Հակոբ Մելքումովի կողմից սպանվեց Էնվերը։
Հեղինէ Աննա Մարգարեան.ֆեյսբուք