Նեպալում երկաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 1450-ը
Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1457-ի։Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ին՝ հղում անելով Նեպալի ֆինանսների նախարար Ռամ Շարան Մահաթին։
«Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1457-ի»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ Նեպալի ներկայացուցիչներն երկրում արտակարգ դրություն են հայտարարել՝ կապված այսօր տեղի ունեցած 7,4 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժի հետ։