Ղրղզստանում հաղթանակի շքերթը տեղի կունենա մայիսի 9-ին
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ ռազմական շքերթը Ղրղզստանում տեղի կունենա մայիսի 9-ին:Այս մասին հաղորդում է Ալմազբեկ Աթամբաևի նախագահական կայքը:
«Աթամբաևի որոշմամբ ռազմական շքերթը տեղի կունենա 09.05.2015թ.-ին՝ Բիշքեկի կենտրոնական Ալ-Թու հրապարակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ղրղզստանի առաջնորդը, շաբաթ օրը, ապրիլի 25-ին։