Նեպալում 15 ռուս արշավական է մնացել սողանքի տակ
Էվերեստի լանջին, երկրաշարժից հետո սողանքի հետևանքով 8 մարդ է մահացել:Այս մասին գրում է Gazeta.ru-ն
Ինչպես հայտնել են Նեպալի պետական մարմինները՝ սողանքը մասամբ ծածկել է զբոսաշրջիկների ճամբարը: Խմբում եղել 15 ռուս արշավական, ովքեր մինչև այժմ որևէ կապ չեն տվել:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ապրիլի 25-ին Նեպալում 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 449-ի: