Գերմանիան պատրաստ է անել ամեն հնարավոր բան ԵՄ-ի կազմում Հունաստանի պահպանման համար. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կանի ամեն հնարավոր բան, որպեսզի Հունաստանը մնա Եվրամիության կազմում: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Նա նաև հունական խնդրի շուտափույթ լուծման հույս է հայտնել՝ ընդծելով, որ հունական կառավարությունը պետք է որոշակի բարեփոխումներ իրականացնի:
«Մենք պատրաստ ենք ցանկացած օգնություն տրամադրել, որը կխնդրի Աթենքը: Սակայն, իհարկե, բարեփոխումներն անհրաժեշտ են»,-հայտարարել է Մերկելը:
Գերմանիայի կանցլերը հավելել է, որ բանակցությունների բոլոր կողմերն անում են ամեն հնարավոր բան Հունաստանի խնդրի շուտափույթ լուծման համար: