Պուտինի այցը Երևան չի ազդի ՌԴ-Թուրքիա հարաբերությունների վրա. Պեսկով
Թուրքիան հանդիսանում է Ռուսաստանի ռազմական գործընկերը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, չի կարող բացասական ազդեցություն ունենալ Անկարայի հետ հարաբերությունների վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Դա բնական է, որ նախագահն այլ երկրների նախագահների հետ եղել է Երևանում: Անհրաժեշտ է ծանոթանալ Վլադիմիր Պուտինի ելույթի հետ և չմոռանալ, որ միևնույն ժամանակ Թուրքիան հանդիսանում է մեր ռազմական գործընկերը: Մենք ունենք դիվերսիֆիկացված հարաբերություններ: Բացի այդ, մենք կարծում ենք, որ հարաբերությունների զարգացման հեռանկարները շատ մեծ են»,-հայտարարել է Պեսկովը: