Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը գործուղման է մեկնելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Միջոցառումներն ազդեցիկ ու ճաշակով էին, սակայն դրանք վերջացան, և «ժամն է արդեն իրիկնահացի». ի՞նչեք անելու ապրիլի 25-ից, այդքան բուռն «կյանքից» հետո` «տնակ եք վարձելու, նոր կյա՞նք սկսեք»,- հարցրինք Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանին:
«Անձամբես՝ ես անմիջապես 25-ին գործուղման եմ մեկնելու»: Այդ ո՞ւր այդպես արագ: «Պետական գաղտնիք է»: Բա ասում էիք՝ մեկ ազգ, մեկ մարմին, ոչինչ այլևս չունեք թաքցնելու բոլորիցս: Գործուղումից հետո՞ ինչ եք անելու:
«Հետո` ողջ տարվա ընթացքում պայքարելու ենք ցեղասպանությունը, որպես հանցագործություն, չկրկնվելու համար:
Մենք ողջ տարվա ընթացքում միջոցառումների շարք ունենք դեռ, առաջիկայում էլ մի շարք երկրներում, այդ թվում և ԱՄՆ-ում, դեռ լուրջ միջոցառումներ ունենք անցկացնելու»»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: