Ամբողջովին վնասակար կամ օգտակար մթերքներ գոյություն չունեն
Շատ սննդաբաններ մթերքները բաժանում են երկու խմբի՝ վնասակար մթերքներ և օգտակար մթերքներ: Օրինակ՝ համբուրգերներն ու գազավորված քաղցր ընպելիքներն ավանդաբար համարվում են վնասակար, իսկ թարմ մրգերն ու բանջարեղենները՝ օգտակար:
Սակայն Կոլորեկտալ տեխնոլոգիաների եվրազիական ասոցիացիայի նախագահ Ֆրենսիս Չոնը (Francis Chong) նշում է, որ առողջ սնվելու պատրվակով որոշ մթերքներից հրաժարվելը կարող է ոչ միայն օգուտ չտալ, այլ նաև վնասել:
Բժշկի կարծիքով՝ յուրաքանչյուր մարդու սննդային պահանջն առանձնահատուկ է: Օրինակ՝ վազորդ մարզիկի սննդակարգը պետք է տարբերվի մարզադահլիճում պարապող մարդու սննդակարգից, կամ գրասենյակային աշխատողի սննդակարգը չպետք է լինի նույնը, ինչ մանկապարտեզում կամ հիվանդանոցում աշխատող մարդունը:
Սակայն բժիշկը կիսում է սննդաբանների այն կարծիքը, որ առողջ սննդակարգը պետք է հավասարակշռված լինի: