Դուք չեք կարող թաղել ճշմարտությունը. Արազ Օզբիլիս
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում և գրառում կատարել: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
«Դուք չեք կարող թաղել ճշմարտությունը»,-գրել է ֆուտբոլիստը:
Արազ Օզբիլիսը ծնվել է 1990թ.-ի մարտի 9-ին թուրքական Ստամբուլ քաղաքում, հայերի ընտանիքում: Ֆուտբոլիստի նախնիների ազգանունը եղել է Զբիլիզյան, Օզբիլիզը ազգանվան թուրքական տարբերակն է: 1990-ական թթ.-ի սկզբին նրա ծնողները Թուրքիայից գաղթել են Նիդեռլանդներ: