Սպորտի ներկայացուցիչները՝ Ցեղասպանության մասին
Գոռ Վարդանյան-20-րդ դարի առաջին ցեղասպանությանը զոհ է դարձել մեկ ու կես միլիոն հայ: Այդ պատճառով, Ցեղասպանության Հիշատակի օրը մեզ` հայերիս համար, ոչ միայն սգո, այլ նաև անզորության օր է: Վաղուց արդեն ժամանակն է, որ աշխարհը հայերի կոտորածը ճանաչի որպես ցեղասպանություն: Այսօր մեր երկրի համար կարևորագույն օրերից մեկն է: Օր, որը դեռ 100 տարի առաջ ճակատագրական դարձավ հայ տեսակի պահպանման համար: Մեր ազգն ամեն գնով փրկեց կործանման եզրին կանգնած գենը, փախուստի ու ապաստան գտնելու շնորհիվ պահեց ու պահպանեց իր տեսակն աշխարհում:
Այդ ամենը եղավ միասնականության, համախմբվածության, սեփական ուժի նկատմամբ վստահության, հայրենասիրության շնորհիվ: Յուրաքանչյուր հայ ընտանիք պետք է գիտակցի, որ իր ամրությունը մեր պետության ամրությունն է, և որ իր ծնած ամեն մի զավակն այդ ամրության պահապանն է: Ինչպես ասում են` պատմությունը սովորաբար կրկնվում է. լինե'նք համախմբված, միասնական և մեր հզորությամբ այլևս թույլ չտանք պատմությանը կրկնվի: Մենք հիշում ենք, մենք պահանջատեր ենք:
Ռոման Ամոյան-Չնայած այն բանին, որ ես հայ ազգի ներկայացուցիչ չեմ հանդիսանում,արդեն երկար տարիներ Հայաստանն եմ ներկայացնում տարբեր երկրներում: Վստահ կարող եմ ասել, որ Ցեղասպանությունը վերաբերում է նաև ինձ ու իմ ժողովրդին, քանի որ Ցեղասպանության ընթացքում նաև եզդիների զանգվածային ջարդեր են տեղի ունեցել: Պետք է միասնական լինենք, որպեսզի մեր բողոքն ու կոչը հասնի հասցեատիրոջը: Հիշում եմ և պահանջում:
Աշոտ Խանոյան /ռեկորդակիր/- Ես որպես ջավախահայ, մոսկվաբնակ մեր հայրենակիցներին և քաղաքի հյուրերին, ապրիլի 24-ին՝ ժամը 16:00-ին, հրավիրում եմ Մարինյան պուրակի հարևանությամբ գտնվող հայկական եկեղեցու տարածք, որտեղ ցուցադրելու եմ նոր ռեկորդներ: Միջոցառումն ու իմ նոր ռեկորդները նվիրվում է 1915թ-ին օսմանյան կայսրության կողմից իրականացված ոճրագրոծությանը զոհ գնացած 1,5 մլն հայերի հիշատակին: Նպատակս է, ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրել անպատիժ մնացած Ցեղասպանությանը, որն իրականացվել է մեր ժողովրդի հանդեպ:
Դավիթ Ֆահրադյան-Մեն երբեք չետք է մոռանանք այն 1,5 մլն անմեղ հայերի չարչարանքները, տառապանքները, ովքեր զոհվեցն հանուն հայ լինելու: Նրանք զոհվեցին, բայց կրոնափոխ չեղան: Այսօր այդ հայերի արյունը հոսում է մեր երակներում, և մենք ամեն գնով պետք է հասնենք այդ ոճրագործության բացահայտմանն ու պատժմանը: