Մարիո Բալոտելլին դարձել է սոցցանցերում ամենավարկաբեկված ֆուտբոլիստը
«Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելլին դարձել է անգլիական պրեմիեր լիգայի ամենավարկաբեկված ֆուտբոլիստը սոցցանցերում: Այս մասին հայտնում է Kick It Out հասարակական կազմակերպությունը, որը պայքարում է ֆուտբոլում խտրականության դեմ:
Բալոտելլիի հասցեին ուղղված վիրավորանքները կապված են նրա ռասայական պատկանելիության, ինչպես նաև նրա պրոֆեսիոնալ և հասարակական գործունեության հետ: Սոցցանցերում ավելի քան 8 հազար գրառում է կատարվել, որոնցում վիրավորում են ֆուտբոլիստին, դրանցից 52%-ում շեշտադրվում է նրա մաշկի գույնը:
Վիրավորանքների քանակով երկրորդ տեղում հայտնվել է «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Դեննի Ուելբեքը: Նրա դեմ կատարված մոտ 1700 վիրավորական հրապարակումներում նույնպես նշվում է նրա ռասայական պատկանելիությունը: Իսկ երրորդ տեղում է «Լիվերպուլ»-ի ևս մեկ ֆուտբոլիստ Դենիել Սթարրիջը, որի դեմ կատարվել է մոտ 1600 հրապարակում, որոնցից 60%-ը հիմնված են նրա սեռական կողմնորոշվածության վրա: