ՀԾԿՀ-ն ի վիճակի չէ կանխել գազի և էլէներգիայի սակագների բարձրացումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գազի և էլէներգիայի սակագները զսպելու ու սպառողների շահերը հաշվի առնելու միակ մեխանիզմը, ինչպես հայտնի է, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բարեխիղճ աշխատանքն է: Սակայն վերջերս հրապարակված փաստերը վկայում են այն մասին, որ այս մարմինն ի վիճակի չէ սակագների բարձրացումները կանխել:
Արդեն լուրեր կան, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պատրաստվում է դիմել ՀԾԿՀ-ին` էլէներգիայի սակագինը 6 դրամով թանկացնելու առաջարկով:
ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման հնարավորությունը չի հերքել` ասելով, որ նման հայտ դեռ չեն ստացել, և երբ ներկայացվի, կքննարկեն և իրենց որոշումը կկայացնեն: Բայց նա նաև ասել է.
«Դոլար-դրամի փոխարժեքի այս կտրուկ տատանումը խնդիրներ է առաջացրել համակարգում, և նախորդ տարվա նոյեմբերից մեծ վնասներով են աշխատում ընկերությունները` ոչ միայն ՀԷՑ-ը, այլ նաեւ ջերմային կայանները, ատոմակայանը»: Այլ կերպ ասած՝ սակագնի բարձրացումն ընդամենը ժամանակի հարց է»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: