Պլինտուսից ցածր, խլուրդային հոգեբանություն ունեցող, փողոցային մակարդակի խոսակցություններ վարողներին չեմ պատասխանում. Տիգրան Ուրիխանյան
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի այսօրվա ասուլիսում հնչեցրած դիտարկումների հետ կապված:
«Պլինտուսից ցածր, խլուրդային հոգեբանություն ունեցող, փողոցային մակարդակի խոսակցություններ վարողներին չեմ պատասխանում, իրենց մակարդակը նայեք, մեր մակարդակը նայեք, արժե՞ որ մենք նման բաների պատասխանենք, չէ իհարկե: Ինչ ցանես, այն էլ կհնձես, ես չեմ պատրաստվում իջնել իրենց խլուրդային մակարդակին, որպեսզի իրենց պատասխանեմ: Մենք արատավոր երևույթները կոռեկտ ենք քննադատում»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը: