Քերին Լոզանում կմնա առնվազն մինչև հինգշաբթի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կմնա Լոզանում՝ մանսակցելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին՝ առնվազն մինչև հինգշաբթի:Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով մամուլի քարտուղար Մարի Հարֆին:
«Մենք շարունակում ենք առաջընթաց գրանցել բանակցություններում, սակայն քաղաքակն փոխհամաձայնություն դեռևս ձեռք չի բերվել» ,- ասել է Հարֆը:
Ավելի վաղ հաղորդվում էր,որ Իրանի և «վեցնյակ»-ի միջազգային միջնորդների միջև բանակցությունները՝ կապված Թեհրանի միջուկային ծրագրի հետ՝ կարող է երկարաձգվել ևս մեկ օրով: