Վրաստանի վարչապետը նեղացել է երկրի նախագահից
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անարդար և չհիմնավորված է անվանել կառավարության հասցեին ուղղված երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի քննադատությունը՝ նշելով, որ պետության ղեկավարը երբեք համագործակցություն չի նախաձեռնել իր հետ: Այս մասին գրում է Ekhokavkaza.com-ը:
Կառավարության հասցեին ուղղված քննադատությունն արվել էր նախօրեին երկրի նախագահի ելույթի ժամանակ, ով նշել էր, որ կառավարության անդամները չեն ներկայացել խորհրդարան, և դրանից տուժել է ոչ թե նախագահական ինստիտուտը, այլ՝ պետությունը:
«Ինձ համար փոքր-ինչ վիրավորական է, երբ մատնանշում են թիմայնությունը, և, միևնույն ժամանակ, լսում ենք անարդար և չհիմնավորված քննադատություն կառավարության անդամների հասցեին: Սա շատ ցավալի է ինձ համար»,-հայտարարել է Ղարիբաշվիլին այսօր կառավարության նիստի ժամանակ: