Քեմբրիջում աղքատ գիտնականների և ուսանողների գերեզմանոց են գտել
Քեմբրիջում հնագետները պեղել են միջնադարյան գերեզմանոցներից մեկը: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
Այս մասին ասվում է Քեմբրիջի համալասրանի մամուլի հաղորդագրության մեջ:
Հետազոտողների խոսքով՝ այնտեղ թաղված են եղել աղքատ գիտնականներ և ուսանողներ:
Կմախքները հայտնաբերվել են աստվածաբանության ֆակուլտետի շենքի վերանորոգման ժամանակ: Գերեզմանոցի գոյության մասին հայտնի է եղել դեռևս 1950-ական թթ.-ին, սակայն դրա մեծության մասին հնագետները տեղեկացել են միայն այժմ: