Միլիարդատեր Ուորրեն Բաֆեթը խոսել է Հունաստանի՝ եվրագոտուց դուրս գալու դրական կողմերի մասին
Ամերիկացի միլիարդատեր Ուորրեն Բաֆեթը հայտարարել է, որ արժութային տիրույթից Հունաստանի դուրսբերումը «հնարավոր կլինի վերապրել»: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Եթե արդյունքում միության անդամները համաձայնության գան ընդհանուր ֆիկսալ քաղաքականության շուրջ, ապա եվրոյի համար դա այդքան վատ անդրադարձ չի ունենա»,-ասել է միլիարդատերը:
Նա նաև նշել է, որ եվրոն ներկայումս ունի կառուցվածքային խնդիրներ, սակայն դա չի նշանակում, որ ծրագիրն անպայման կխափանվի: Այդ խնդիրներին պետք է հարմարվել: Որոշ երկրներ դա չեն կարող անել, և այդ ժամանակ նրանք պետք է լքեն միությունը: