Դուբլինում իրար են բախվել երկու ինքնաթիռ
Դուբլինի օդանավակայանում իրար են բախվել իռլանդական Ryanair ավիաընկերության 2 ինքնաթիռ: Այս մասին հայտնում է TASS-ը:
Փոխանցվում է, որ բախման հետևանքով տուժածներ չկան: Տուժել է միայն ինքնաթիռներից մեկի թևը, մյուսինի պոչային մասը:
Ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ինքնաթիռի ուղևորներին տեղափոխել են օդանավակայանի շենք, որտեղ սպասում են այլ ինքնաթիռի տրամադրման: