Սահմանն անցած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի նամակը՝ ծնողներին
Ինչպես հայտնել էինք, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները մարտի 30-ին այցելել են ադրբեջանական կողմն անցած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին և հնարավորություն ընձեռել տեղեկություններ փոխանակել ընտանիքի հետ: Փոխանցված ինֆորմացիայի մասին տեղեկանալու նպատակով Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանի հետ, ով հայտնեց որ նամակն իր ներկայությամբ են ընթերցել ծնողները, ինչպես նաև նշեց, որ նամակը ռուսերենով էր գրված և շատ անգրագետ:
«Մամա' ջան, ո՞նց ես, պապա' ջան, ո՞նց ես, հարևանները ո՞նց են: Վառելիք կա՞, ալյուր կա՞: Ես չարությունից չեմ այս քայլին դիմել, չեմ հասկանում` խի՞ եմ տենց արել»,-նամակից հատված ներկայացրեց գյուղապետը:
Իսկ տարածված լուսանկարի հետ կապված, գյուղապետն ասաց, որ նկարում ադրբեջանցի պաշտոնյաներ չեն, պարզապես ինչ-որ կազմակերպության անդամներ են:
«Անդրանիկը հիմա այնտեղ բանտում է, այսինքն` նման կարգավիճակում դժվար ազատության մեջ լինի»,-ավելացրեց Գարիկ Սարգսյանը: