Գևորգ Կոստանյանի գործունեության շուրջ ԱԺ-ում թեժ քննարկումներ են սպասվում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովից երեկ մեր թղթակցին հայտնել են, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկոյան հասցրել է խորհրդարան ուղարկել 2014 թվականի հաշվետվությունը, որի ներկայացման վերջնաժամկետը լրանում էր երեկ:
Այն շրջանառության մեջ կդրվի այսօր կամ վաղը:
Ու թեև սույն հաշվետվությունը քվեարկության չի դրվելու և պարզապես պետք է ի գիտություն ընդունվի Աժ-ի կողմից, սակայն խորհրդարանում թեժ քննարկումներ են սպասվում, որովհետև դատախազի գործունեության հետ կապված բազմաթիվ հարցեր են կուտակվել:
Հարցը լիագումար նիստում կքննարկվի առաջիկա քառօրյաներից մեկում»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: