Պատժամիջոցներ՝ նիստերից անհարգելի բացակայող պատգամավորների նկատմամբ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը մտադիր է պատժամիջոցներ կիրառել նիստերից անհարգելի բացակայող պատգամավորների նկատմամբ:
Իսկ պատիժը, ըստ մեր տեղեկությունների, լինելու է աշխատավարձից գումար պահելու տեսքով:
«ՉԻ» աղբյուրների պնդմամբ, այս օրերին ԱԺ բոլոր խմբակցություններին Գ.Սահակյանի անունից զգուշացվել է՝ բացակայողները կամ բժշկի թուղթ, կամ գործուղումների մասին տեղեկանքներ պիտի ներկայացնեն, այլապես բացակայությունները կհամարվեն անհարգելի, և աշխատավարձից պահումներ կարվեն»:
Առավել մանրամասն՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: