Մոլդովայի նախագահը մայիսի 9-ին Մոսկվա չի գնա
Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին չի մասնակցի Մոսկվայում կայանալիք մայիսի 9-ի հաղթանակի շքերթին։
«Նախագահ Նիկոլայ Տիմոֆտին տվել է պաշտոնական պատասխան, որ մայիսի 9-ին չի այցելի Մոսկվա»,- այս մասին ասել է նախագահի մամուլի քարտուղարը՝ Վլադ Ցուրկանը։
Նախագահի ներկայացուցիչը նշեց,որ Տիմոֆտին կմասնակցի Քիշնևի տոնակատարություններին։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։