Եմենից տարհանել են բոլոր միջազգային աշխատողներին. ՄԱԿ
ՄԱԿ-ի մամուլի գլխավոր քարտուղարի տեղակալը՝ Ֆարհան Հակն այսօր հաղորդել է այն մասին, որ ՄԱԿ-ի բոլոր միջազգային աշխատակիցները տարհանվել են Եմենի կազմակերպություն։ Ըստ նրա, մինչև այդ Եմենում են գտնվել ավելի քան 100 աշխատակիցներ, ինչպես նաև տեղական հավաքագրված աշխատակազմը։
«Այսօր ես կարող եմ հաստատել,որ մնացյալ միջազգային անձնակազմը, 13 մարդ, ովքեր մնացել են Եմենում, տարհանվել են։ Այլ օտարերկրյա աշխատակիցներ ևս չկան Եմենում»,- РИА Новости-ին մեջբերում է Հակի խոսքերը։