Արթուր Բաղդասարյանը աշխատում է կառավարությունում
Այսօր մամուլում հանդիպեցի Արթուր Բաղդասարյանի ֆեյքերից մեկի խրոխտ գրառումը կապված Աբրահամյան- Մեդվեդև հեռախոսազրույցի հետ:
Մասնավորապես ՕԵԿ-ական ֆեյքը, որը աղջիկ էր (նորաստեղծ հաշիվ, որի գրառումը 5 րոպե անց հայտնվել էր hartak.am կայքում հաստատում է ֆեյքի «կուսակցական պատկանելությունը»), գրել էր, թե հեռախոսազրույցը ամենևին էլ ջերմ մթնոլորտում չի ընթացել: Մեջբերեմ վերջինիս ասածը . «ՀՀ Կառավարության մոտ կանգնած մարդկանցից մեկն ինձ հաղորդեց, որ հեռախոսազրույցը եղել է շատ լարված, որի ավարտից հետո Հովիկ Աբրահամյանի տրամադրությունը կտրուկ վատթարացել է»:
Փաստորեն դուրս է գալիս, որ ջեմ-արքա Արթուր Բաղդասարյանը, կառավարության շենքի պահարաններում ժուչոկ է աշխատում: Դե լսում է, հետո 10 րոպեում ֆեյք էջ բացում, գրառում անում, ապա արագորեն տեղադրում իր սեփական կայքում:
Մյուս վարկածն էլ այն է, որ վերջինս տեղավորվել է կառավարությունում, որպես այգեպան, ով ջրում է աշխատասենյակների կակտուսներն ու այլ բույսերը, ձեռքի հետ էլ լսում ու տպագրում:
Հ.Գ Չմոռանանք նշենք Հեղինե Բիշարյանի հայտնի խոսքը, թե ՕԵԿ-ում ի դեմս պարոն Բաղդասարյանի աղջիկ-ֆեյքերը շատ են:
Հայկ Համբարձումյան.ֆեյսբուք