Եմենի նախագահը բանակցություններ չի վարի ապստամբների հետ
Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադին բանակցություններ չի վարի ապստամբների հետ: Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում անելով երկրի նախագահի օգնականին:
«Նախագահի դիրքորոշումը հստակ է: Նա իր խոսքն է հայտնել արաբական պետությունների Լիգայի գագաթաժողովի ժամանակ: Հուսիթները պետք է լքեն իրենց կողմից զբաղեցրած մարզերն ու հանձնեն զենքը»,-հայտարարել է Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի վարչակազմի ղեկավարը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Պակիստանի իշխանությունները մտադիր են զորքեր ուղարկել Եմեն՝ հուսիթ-ապստամբների դեմ պայքարի համար: