Համաշխարհային որոշ առաջնորդներ չգիտեն, թե ինչ է Ռուսաստանն առանց Պուտինի. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ համաշխարհային որոշ առաջնորդներ չգիտեն, թե ինչ է Ռուսաստանն առանց Պուտինի: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Այս մասին հայտարարել է Պեսկովը կլոր սեղանի շուրջ՝ նվիրված Պուտինի ղեկավարության 15-ամյակին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ներկայումս Ռուսաստանում գոյություն ունի երիտասարդների մի սերունդ, որը կարելի է անվանել «Պուտինի սերունդ»:
«Միառժամանակ աշխարհում ձևավորվել է համաշխարհային առաջնորդների ակումբ, ովքեր չգիտեն, թե ինչ է Ռուսաստանն առանց Պուտինի, և ովքեր սկսում են հարմարվել, որ Ռուսաստանը խստորեն պաշտպանում է իր շահերը, և սկսում են հասկանալ, որ Ռուսաստանը կշարունակի անել դա Պուտինի գլխավորությամբ»,-նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: