Չեմ ցանկանում վերադառնալ 90-ականներ. Կարեն Շահնազարով
Կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը՝ ելույթ ունենալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարության 15-ամյակին նվիրված կլոր սեղանի շուրջ, հայտարարել է, որ չի ցանկանում վերադառնալ 90-ականներ: Այս մասին գրում է Tvzvezda.ru-ն:
«Աստված չանի՝ վերադառնան 90-ականները: Ես չեմ ցանկանում ապրել այդ տարիներին»,-ասել է նա՝ իր կարծիքը հայտնելով որպես երկրի ղեկավար՝ Վլադիմիր Պուտինի մասին:
Նրա խոսքով՝ այն ժամանակ երկրից «դուրս էին հանում ամենը, ինչը կարողանում էին տանել»՝ նկատի ունենալով նոր հարուստներին, որոնց չէր վերահսկում իշխանությունը:
«Իր քաղաքականությամբ Պուտինն ապացուցեց և՛ ռուսներին, և՛ ողջ աշխարհին, որ նա ուժեղ քաղաքական գործիչ և ազգային առաջնորդ է»,-իր համոզմունքն է հայտնել Շահնազարովը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարության 15-ամյակին նվիրված կլոր սեղանն անց է կացվում այսօր ИТАР-ТАСС տեղեկատվական գործակալությունում: Քննարկման առարկա են դարձել տնտեսական և սոցիալական կյանքի ցուցանիշները, որոնց հասել է երկիրը 15 տարվա ընթացքում: