Ղրիմը տնտեսապես շահավետ է Ռուսաստանի համար. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին տնտեսապես շահավետ է: Այս մասին գրում է Interfax.ru-ն:
Պեսկովը նշել է, որ ռուսական տարածքների ավելացումից հետո ի հայտ են եկել հավելյալ եկամուտներ, որոնք կապված են երկրում 2 խոշոր սուբյեկտների առաջացման հետ: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանն «աննախադեմ արտաքին ճնշման» ենթարկվեց արտասահանի պատճառով, որը, նրա խոսքով, «հակասում է և՛ առողջ տրամաբանությանը, և՛ միջազգային նորմերին»:
Ավելի վաղ ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին 3-4 տարվա ընթացքում կարժենա $150–200 միլիարդ: Ռուսաստանի հիմնական կորուստները ֆինանսների նախկին նախարարը կապում է անուղղակի ծախսերի հետ՝ կապված երկրից կապիտալի արտահոսքի և արևմտյան պատժամիջոցների հետ: