Դևիդ Քեմերոնը խոստովանել է, որ վախենում է առնետներից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Heat ամսագրի հարցազրույցում պատմել է իր վախերի մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Մասնավորապես, քաղաքական գործիչը նշել է, որ վախենում է առնետներից: Նրա խոսքով՝ մի անգամ նա իր տան խոհանոցում առնետ է տեսել և վախեցել: Նա նաև հայտնել է, որ չի վախենում սարդերից:
Բացի այդ, քաղաքական գործիչը հայտնել է, որ չի կարողանում զբաղվել վազքով և երաժշտություն լսել միառժամանակ: «Ես տղամարդ եմ: Եվ ես չեմ կարող երկու բան միառժամանակ անել: Ես չեմ կարողանում զբաղվել վազքով և երաժշտություն լսել միառժամանակ: Ես չգիտեմ՝ ինչպես են մարդիկ դա անում»,-ասել է նա:
Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև պատմել է, որ գիտի «Սառցե սիրտ» անիմացիոն մուլտֆիլմի «Let It Go» երգի բոլոր բառերը: «Տեսե՞լ եմ արդյոք «Սառցե սիրտ» մուլտֆիլմը: Ես 4-ամյա աղջիկ ունեմ»,-նշել է նա: