Չարբախում կրակոցների հետևանքով վիրավորված «Երրորդմասցի Լյովիկ»-ի ընկերոջ վիճակը ծանր է. նրան վիրահատել են
Մարտի 31-ին, ժամը 02.45-ին, կրակոցներ էին հնչել Չարբախում: Որովայնի շրջանի հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել 1979 թ. ծնված Վարդան Կարապետյանը, ով «Երրորդմասցի Լյովիկ»-ի ընկերն է:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ իրենց մոտ հրազենային վնասվածքով տեղափոխված Վարդան Կարապետյանին վիրահատել են:
«Նրա մոտ եղել է լյարդի վնասվածք, ողնաշարի ողնուղեղի վնասվածք: Վիրահատվել է, վերականգնվում է: Այժմ արհեստական շնչառությանն է միացված: Գտնվում է վերականդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր»,-հայտնեց Շուշան Հունանյանը: