Կրակոցներ` Չարբախում. վիրավորվել է «Երրորդմասցի Լյովիկ»-ի ընկերը
Մարտի 31-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Վարդան Կ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Պարզվել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել իրենց տան մոտից: Կատարվում է քննություն:
Operativ.am-ի տեղեկություններով` վիրավորվածը «Երրորդմասցի Լյովիկ»-ի ընկերն է, ով հայտնի է Վարդան Կիրակոսյան անունով: