Ավստրալիայի կողմից ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներն ուժի մեջ են մտել
Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոպը հայտարարել է, որ ուժի մեջ են մտել ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով The Australian-ին:
Փոխանցվում է, որ պատժամիջոցները վերաբերում են սպառազինությունների առևտրի սահմանափակումներին և ենթակառուցվածքներում ներդրում կատարելուն:
Պարբերականը նշել է, որ այս պատժամիջոցները նման են այն պատժամիջոցներին, որոնք ՌԴ-ի նկատմամբ կիրառել էին Եվրոպան, Կանադան և ԱՄՆ-ն: