Խուղարկության ժամանակ քաղաքացու բնակարանում զենք-զինամթերք է հայտնաբերվել
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1966 թ. ծնված Նորիկ Ս.-ի տանը, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է 16 մմ տրամաչափի մեկփողանի և 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող որսորդական մեկական հրացան, 16 մմ տրամաչափի 12 և 7.62 մմ տրամաչափի 7 փամփուշտ, «Մակարով» տիպի ատրճանակի պահեստատուփ և 1 շամփուր:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: