Ո՞րն է տրամաբանությունը, որ Պուտինի «նմանակն» է ղեկավարում Ռուսաստանը
Ռուսաստանում քննարկումների թիվ մեկ թեման Վլադիմիր Պուտինն է: Այսինքն, Պուտինը չկա, նրա փոխարեն մեկ ուրիշն է գտնվում ՌԴ նախագահի կրեմլյան առանձնասաենյակում...
Հոդվածներ են գրվում, ֆեյսբուքյան գրառումներ են արվում, հնչում են պահանջներ՝ անմիջապես փորձաքննություններ իրականացնել:
Իսկապես, հետաքրքիր վիճակ է, բարդ վիճակ...
Եթե ընդունենք, որ Պուտինը չկա, և «նմանակն» է կառավարում երկիրը, ապա ո՞րն է տրամաբանությունը: Մի՞թե «նմանակին» գահին բազմեցնողներն ուզում են Պուտինի հարատևությունը: Մի տեսակ անտրամաբանական է:
Հիշում եմ, սովորում էի Մոսկվայում, երբ դրսից եկածներին,, անհապաղ արձակուրդ ձևակերպեցին և հանեցին Մոսկվայից: Պարզ էր, որ ինչ-որ կարևոր բան էր կատարվել: Երկու օր Մոսկվայում արտակարգ իրավիճակ էր, մինչև հայտարարեցին, որ վախճանվել է Յուրի Անդրոպովը: Նույն իրադրությունն էր նաև Բրեժնևի դեպքում:
Ուրեմն, կարելի էր 2-3 օր ձգել, բայց ոչ 10 օր: Պուտինին, հետո «նմանակին» հրապարակ բերել... Ստանիսլավսկին կասեր՝ не верю...
Լևոն Մութաֆյան. ֆեյսբուք: