Կանադան կսկսի օդային հարվածներ հասցնել Սիրիայում «ԻՊ» խմբավորման գրոհայինների դիրքերին
Կանադան կսկսի օդային հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Կառավարության համապատասխան որոշման օգտին է քվեարկել Կանադայի խորհրդարանի 142 անդամ, դեմ՝ 129 օրենսդիր:
Երկիրը նաև մեկ տարով կերկարացնի իր մասնակցությունն ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի միջազգային գործողությանը: